Այսօր՝ ապրիլի 27-ին, Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ կընտրի: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրել է վերջին երկու գումարման խորհրդարանների փոխխոսնակ Կախա Կուճավային:

Կանոնակարգի համաձայն՝ խորհրդարանի նախագահի ընտրության համար անհրաժեշտ է օրենսդիր մարմնի կեսից ավելիի աջակցությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել: Թալակվաձեն իր խոսքում նշել է, որ իշխանության ու ընդդիմության միջև մի քանի ամիս տևող լարված բանակցությունները ավարտվել են համաձայնությամբ և քանի որ այդ բանակցությունների ժամանակ նա խորհրդարանի նախագահ լինելուն զուգահեռ ներկայացնում էր նաև իշխող կուսակցությունը, լավ կլինի որպեսզի քաղաքական գործընթացի ավելի ճիշտ ընթանալու համար լքի խորհրդարանի նախագահի պաշտոնը: