Ագրոապահովագրական (գյուղատնտեսական ապահովագրություն) ընկերությունների քանակը Ախալքալաքի շրջանում ավելանում է, սակայն ֆերմերները դժվարությամբ են ապահովագրում իրենց բերքը:
Ախալքալաքի շրջանում, երեքի փոխարեն, որոնք աշխատում էին անցյալ տարի, այս տարի աշխատում են Վրաստանի հինգ Ագրոապահովագրական ընկերություն: Ընկերությունները հետևյալն են` «Алдаги», «Джи Пи Ай», «Ай Си Групп», «Арди» и «Алпа»:
«Юнисон» ընկերությունը, որը տարածաշրջանում աշխատում էր անցյալ տարի, այլևս չի աշխատում: Ոչ բոլորն ունեն իրենց ներկայացուցչությունը Ախալքալաքում: Ներկայացուցչություն ունեն «Алдаги» և «Арди» ընկերությունները: «Ай Си Групп» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչը գտնվում է Ախալցխայում, ով նաև աշխատում է Ախալքալաքում:
Ախալքալաքի շրջանի հողագործների մեծ մասը, այդ թվում նաև խոշոր, հրաժարվում են ապահովագրել իրենց բերքը, պնդելով, որ իրենք չեն վստահում ընկերություններին:
Արմեն Մառանգոզյանը Չամդուրա գյուղից կարծում է, որ ինքն իրեն ապահովագրությունը արդյունավետ է գյուղատնտեսության համար, բայց …
«Ես չեմ հավատում, որ առանց որևէ խնդրի կարող եմ ապացուցել, որ ունեցել եմ բերքի կորուստ: Ես նրանց չեմ վստահում, ես կարծում եմ, որ ևս մեկ անգամ անտեղի տեղը գումար եմ ծախսելու», – ասում է Արմեն Մառանգոզյանը:
Շատերին խուսափեցնում է այն, որ ապահովագրության համար անհրաժեշտ է վճարել: Գալուստ Ավագյանը Փոքր Սամսար գյուղից հրաժարվել է ապահովագրել իր բերքը:
«Նրանք եկան, բայց ես հրաժարվեցի: Ես նրանց չեմ վստահում, նրանք ոչնչով չեն օգնել մեզ, ու ես կարծում եմ, որ չեն էլ օգնի: Բացի այդ, տոկոսները մեծ են: Ես այս տարի 3 հա հողատարածք եմ ցանել», – ասում է Գալուստ Ավագյանը:
Սերգեյ Շիրինյանը Կուլիկամ գյուղից ընդհանրապես չգիտեր, որ գոյություն ունի ագրոապահովագրություն:
Այս տարի ագրոապահովագրության համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 7 մլն լարի: Բերքի ապահովագրությունը պետական ծրագիր է: Ապահովագության գումարից պետությունը ապահովագրական ընկերությանը վճարում է 70%-ը, իսկ 30%-ը վճարում է ինքը՝ հողի սեփականատերը: Սակայն, պայմանագիրը հողագործի ու ապահովագրական ընկերության միջև կազմելուց հետո, պետությունը չի միջամտում ապահովագրական գործընթացին:
Բոլոր ընկերությունները Ախալքալաքի շրջանում բերքը ապահովագրում են կարկտահարությունից, ջրհեղեղից, աշնանային սառեցումից և մրրիկից: Ոմանք կարծում են, որ ապահովագրական ընկերությունների պայմանները այնքան էլ պահանջված չեն: Այսինքն, մեր հողագործների համար ավելի կարևոր է, որ ապահովագրեն գարնանային ցրտահարություններից, քանի որ բերքը վնասվում է հենց գարնանը:
Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի ղեկավար Ռամազ Գոգոլաձեն ունի իր տեսակետը ժողովրդի բերք ապահովագրել չցանկանալու վերաբերյալ:
«Հողագործները վերջերս են սկսել ծանոթանալ ընկերութունների հետ, այդ պատճառով չեն վստահում: Սակայն այն գոտիներում, որտեղ անցյալ տարի կարկուտից հետո փոխհատուցում ստացան, այս տարի արդեն աճել են իրենց բերքը ապահովագրել ցանկացողները: Բացի այդ, կարող է նաև ազդել Ախալքալաքում ընկերության ներկայացուցիչների ներկայության փաստը», – ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Ախալքալաքի Բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը կարծում է, որ բերքը ապահովագրելու որոշումը միայն հօգուտ հողագործների է:
«Մեր ֆերմերները ցավոք չեն հասկանում այդ ծրագրի օգուտը, չեն վստահում, նրանք կարծում են, թե որևէ մեկը իրենց տեղը վճարելու է: 380 լարի չեն ուզում վճարել, իսկ եթե կարկուտ լինի: Իսկ երբ կարկուտը փչացնում է, նրանք պետությունից օգնություն են պահանջում, բայց ինչու պետք է պետությունը օգնի, եթե կա ապահովագրություն», – ասում է Մախարե Մացուկատովը:
Սամցխե-Ջավախքի «Арди» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Արմեն Ֆարմանյանը ասում է, որ իրենք շրջանում ունեն բավարար քանակությամբ բերքը ապահովագրողներ: Նա եղել է շրջանի գյուղերի 80%-ում:
«Սակայն, ինձ մոտ գրանցվել են միայն վրացական գյուղերից: Նրանք ավելի են վստահում են: Շատերը մինչև չտուժեն, չեն դիմի: Կարկուտը այս տարի կարկտահարել էր Չունչխա, Պտենա և Հոկամ գյուղերի դաշտերը, ու այս ամսվա վերջ տուժածները կստանան փոխհատուցում: Վնասը երեք գյուղերում կազմել է 12 000 լարի», – ասում է Արմեն Ֆարմանյանը:
Զաքարիա Նաթենաձեն Գոգաշեն գյուղից է և նախորդ տարի ապահովագրել է իր բերքը երկու ընկերություններում: Մեկից դժգոհ է, իսկ մյուսի հետ այս տարի կրկին բերքի ապահովագրության պայմանագիր է կնքել:
«Ես ուզում էի ստուգել երկու ընկերություններին: Այս տարի ես կարտոֆիլ քիչ եմ ցանել և չեմ ապահովագրել, բայց ապահովագրել եմ 2 հա ցորեն և 2 հա գարի», – ասում է Զաքարիա Նաթենաձեն:
Մեր հարցերին «Ай Си Групп» ապահովագրական ընկերությունից պատասխանեցին, որ անցյալ տարի Ախալքալաքի շրջանից բերքը ապահովագրողների թիվը գերազանցել է 150 մարդը, ու այս տարի ևս ակտիվորեն շարունակվում է ագրոապահովագրությունը:
«Ըստ մեր հաշվարկների, հաճախորդների թիվը աճել է 15-20%-ով: Այս փուլում, մենք օգտագործում ենք տարբեր կապեր Սամցխե-Ջավախքի շրջանի բնակչությանը գյուղատնտեսական ապահովագրությամբ ապահովելու համար: Պահանջարկի կտրուկ աճը հանգեցրել է այն բանին, որ անհրաժեշտ է ունենալ մեր ներկայացուցչական խումբը տարածաշրջանում: «IC Group»-ը աշխատում է այս հարցում և մոտ ապագայում մենք պատրաստվում ենք տարածաշրջանում ձևավորել ապահովագրական գործակալների մի խումբ», – պատասխանեց Իմեդա Ալխազիշվիլին:
«Алдаги» ընկերության Ախալքալաքի ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին ու ընկերության գլխավոր գրասենյակ ներկայացված տեղեկատվության հայտը նույնպես մնաց անպատասխան:
Հարկ է նշել, որ պետական ագրոապահովագրությունը Վրաստանում սկսվել է 2014թ.-ին սեպտեմբերի 1-ից: Ամբողջ Վրաստանում ագրոապահովագրության ծրագրով օգտվում են ֆերմերների միայն մոտ 6%-ը:
Շուշան Շիրինյան