Այս շաբաթվա ընթացքում իշխող կուսակցության, ինչպես նաև խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները կհանդիպեն Ստրասբուրգում Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:
Համատեղ նիստը տեղի կունենա վաղը կամ մյուս օրը:
Հենց այսպիսի ձևաչափով կողմերը կփորձեն համաձայնության գալ այն հարցերի շուրջ, որոնք կապված են սահմանադրական փոփոխությունների հետ: Ըստ նախնական տեղեկությունների, քննարկման հիմնական թեման լինելու է ընտրական համակարգը:
Ըստ առկա տեղեկությունների, հանդիպմանը կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուկիկիոն:
Համատեղ նիստի անցկացման գաղափարը, իշխանությունների ու ընդդիմության ներկայացուցիչների հետ Ստրասբուրգում, պատկանում է անձամբ Վենետիկի հանձնաժողովին: