Քվեմո Քարթլիի Ռադիո “Մառնեուլի”-ի լրագրողները ճնշման տակ են, նրանց սպառնում են ու վիրավորում, Քվեմո Քարթլիում հաշտեցման և քաղաքացիական հավասարության Նախարարության ներկայացուցչի պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ նյութի պատճառով:
Ամբողջ պատմությունը, ըստ Ռադիո “Մառնեուլի” -ի տնօրեն Կամիլա Մամեդովայի, սկսվել է հունիսի 24-ին, երբ ռադիոյում հայտնվեց նյութը` Քվեմո Քարթլիում հաշտեցման և քաղաքացիական հավասարության Նախարարության պաշտոնակատար ներկայացուցչի նշանակման վերաբերյալ, քանի որ նախորդ ներկայացուցիչ Զաուր Դարգալին տեղափոխվել է նոր`տարածաշրջանի փոխնահանգապետի պաշտոնին:
Ռադիո «Մառնեուլի»-ի լրագրողները հայտնաբերել են, որ պաշտոնակատար նշանակել են Այազ Մամեդովին, ով ներկայացնում էր այլ պետական կառույց: Նշանակման մասին տեղեկությունները Ռադիո «Մառնեուլի»-ի աշխատողները իմացել են Գարդաբանիի պատգամավորի Սավալան Միրզոևի ստատուսից, ով գրել է, որ Այազ Մամեդովը, աշխատում էր Մառնեուլիում մաքսատանը, դարձել է Քվեմո Քարթլիում Նախարարության ներկայացուցչի հանձնակատար:
«Այսինքն մինչ մրցույթ հայտարարելը: Մենք հայտնաբերեցինք, որ ըստ օրենքի այն անձը, ով չի աշխատում այս կառույցում իրավունք չունի, նույնիսկ պաշտոնակատար լինելու, այդ ամենի մասին էր հոդվածը: Մեր լրագրողներից մեկը գրեց ստատուս, որ ամեն ինչ որոշում է ընկերների մի խումբ: Եվ նրան զանգեցին այդ «ընկերների խմբից» և ասացին, թե ինչու է լրագրողը գրել ստատուսը, իսկ հետո մեկ այլ լրագրողի ասացին, ինչ եք թփրտում: Իսկ հետո այն մարդու հայրը, ում որ նշանակել են, գրեց ինձ, որ դու պետք է գոհ լինես, որ մեր երեխաներին նշանակում են, և ինչ ես դու կազմակերպում այստեղ: Եվ, որ իմ մարիոնետները գրում են իմ թելադրանքով: Գումարած որոշ անձնական պահեր օրինակ, որ ես խայտառակում եմ իմ հոր հիշողությունը, և այլն: Իսկ հետո կեղծ ակաունտում դրեցին իմ նկարը, ասելով, որ ես ոչ ավանդական սեռական կողմնորոշման եմ, որ ես ինչեր եմ այնտեղ անում, որ ինձ իմ ռադիոյի հետ միասին պետք է քաղաքից դուրս նետել», – ասում է Կամիլա Մամեդովան:
Ըստ Ռադիո «Մառնեուլի» տնօրենի, լուսանկարի տակ հատուկ գրառում չի եղել, բայց քաղաքով մեկ տարածված էին սքրինշոթները:
«Լայքել կամ տարածել բոլորը վախենում էին, բայց իրար մեջ տարածում էին սքրինշոթները: Դե, այդ ամենը գործնականում կարելի է այսպես որակավորել, որ մեզ խանգարում են աշխատել և, որ անձնական մակարդակում են այդ սպառնալիքները», – ասում է Կամիլան:
Ռադիո «Մառնեուլի»-ի աշխատակիցները բողոք են ներկայացրել ոստիկանություն: Այս գործով զբաղվելու են «Թափանցիկություն Վրաստան» կազմակերպության փաստաբանները: Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան հանդես է եկել հայտարարությամբ:
«Մեծամասնական պատգամավորը Մառնեուլիից հարցրեց, «Ով է ձեզ խանգարում աշխատել, ով է ձեզ վիրավորում» և այլն: Ինչին ես պատասխանեցի, որ մենք զբաղվում ենք մեր գործով, դուք ձեր: Դեռ հանգիստ է, ամբողջ պայթյունը եղավ այն ժամանակ, երբ ես Վրաստանում չէի, և այդ բոլոր զանգերը և անձնական վիրավորանքները: Բացի այդ նրանց դուր չի գալիս, որ մենք խոսում ենք վաղ ամուսնությունների մասին, նրանք կարծում են, որ մենք վարկաբեկում ենք մեր բնակչությանը, այսինքն ադրբեջանական ժողովրդին: Այն մասին, որ ըստ էության, ամեն ինչ այնքան էլ վատ չէ, իսկ մենք վերցնում ենք և ցուցադրում: Եվ դա նրանց իրավունք է տալիս իմ լրագրողներին հասցնել վերջին խոսքերը », – ասում է Կամիլա Մամեդովան:
Քրիստինե Մարաբյան