Հունիսի 26-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի Ախալքալաքի գրասենյակում անցկացվեց քննարկում` Ջավախքում կանանց իրավունքների վերաբերյալ: Կանանց իրավունքների ոտնահարման խնդիրներն ու պատճառները հայտնաբերելու և քննարկելու դրանց հնարավոր լուծման տարբերակները:
Վրաստանի հանրային պաշտպանի փոխնախարար Էկա Սխիլաձեն, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գենդերային դեպարտամենտի փորձագետները այսօր հանդիպեցին ոչ պետական հատվածի հետ, ինչպես նաև մի շարք այլ կառույցների, հասկանալու համար, թե ինչպիսին է կանանց իրավունքների պաշտպանության իրավիճակը Ջավախքում:
Ժողովրդական պաշտպանի գրասենյակը հանդիպումներ է անցկացնում տարածաշրջաններում գենդերային հավասարության թեմայով: Գենդերային դեպարտամենտի կողմից առանձնակի ուշադրություն է հատկացվում հետևյալ թեմաներին. ընտանեկան բռնությունը և վաղ ամուսնությունը: Դրա պատճառն այն է, որ իր գոյության 4 տարիների ընթացքում, գենդերային դեպարտամենտը ստացել է ամենաշատ դիմումներ և դեպքեր այդ թեմաների շուրջ:
«Կրկին խնդիր է մնում կարծրատիպերը, հասարակական կարծիքը և բնակչության անտեղյակությունը: Հաճախ կանայք չեն դիմում պետական կառույցներին, մի կողմից, քանի որ նրանք չունեն տեղեկատվություն, թե ինչպես պետք է դիմել, իսկ մյուս կողմից, նրանք հույս չունեն, որ իրենց խնդիրները լսելի կլինի, և նրանք կստանան համապատասխան օգնություն: Մեր հանդիպումների նպատակը հենց այն է՝ բարձրացնել մարդկանց իրազեկությունը, և որ նրանք օգտվեն պետական ծառայություններից», – ասաց Ժողովրդական պաշտպանի տեղակալ Էկա Սխիլաձեն: