Շուտով շուկայում կհայտնվի «Բորժոմի» ոչ ստանդարտ փաթեթավորմամբ` ալյումինե բանկաներով և 0.33 լիտր տարողությամբ, որոնք վաճառասեղանին կհաճտնվեն հուլիս ամսից և գինը կլինի 90 թեթրի:
Ըստ Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության, բորժոմիի առաջին շշալցման գործարանում, իտալական ընկերություն` GFT-ն արտադրել է շշալցման գիծ, որը լիովին համահունչ է ժամանակակից չափանիշներին և հագեցած է տեխնոլոգիական նորարարություններով:
Ընկերությունը իրականացրել է նորարարական նախագիծը հինգ միլիոնանոց ներդման հիման վրա: “IDS Borjomi Georgia” գլխավոր տնօրեն Զազա Կիկվաձեի խոսքերով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուկայում կա նման փաթեթավորման պահանջարկ.
«Ուսումնասիրությունները, որոնք անցկացվում են ինչպես Վրաստանում, այնպես էլ արտահանման շուկաներում, ցույց տվեցին, որ շուկայում կա նման փաթեթավորման պահանջարկ: Մենք արձագանքեցինք սպառողների ակնկալիքներին, և այսօր «Բորժոմին» ալյումինե բանկաներով է արդեն արտադրության մեջ: Ալյումինե փաթեթավորման համար նախատեսված է 20-30 տարեկան հասարակության համար», – Զազա Կիկվաձեի մեկնաբանությունը տարածել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունը:
Լուսինե Աստոյան