Ազգային փոքրամասնությունների խորհուրդը Վրաստանի Մարդու իրավունքների գրասենյակի ներքո Սամցխե-Ջավախքում իրականացնում է քաղաքացիական հավասարության և ինտեգրման Պետական ռազմավարության գործողությունների ծրագրի մոնիտորինգ:

Մոնիտորինգը Սամցխե-Ջավախքում եռօրյա է: Այս տարի, դիտարկման խումբը հետազոտում է ինտեգրման ուղղությամբ 2015-2016 թվականներին գործողությունների արդյունավետությունը: Հետևյալ մոնիտորինգի շրջանակներում 8 մարդուց բաղկացած խումբն այցելում է 3 քաղաքներ Սամցխե-Ջավախքում:

Երեկ, հունիսի 6-ին, դիտարկման խումբը հանդիպումներ է ունեցել Ախալցիխեում տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Այսօր Ախալքալաքում իրականացվում են խմբի հանդիպումները տեղական ինքնակառավարման մարմինների, ոչ պետական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մոնիտորինգի շրջանակներում կկայանան հանդիպումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Մոնիտորինգը տեղի կունենա քաղաքային հիվանդանոցում: Նման հանդիպումներ կանցկացվեն նաև վաղը Նինոծմինդայում:

«Փաստաթղթում ներառվում է մի քանի բաղադրիչներ. Դա և ԶԼՄ-ների հարցերով է, և մշակույթի, կրթության, օրենքի գերակայության, տարածաշրջանային գործերի վերաբերյալ, սոցիալական և քաղաքական: Մենք ունենք դիտարկուներ բոլոր այդ հարցերի շուրջ, որոնք ուղղակիորեն հանդիսանում են փոքրամասնությունների Խորհրդի անդամներ, ինչպես նաև մեր շրջանում ունենք անկախ փորձագետներ: Մենք կայցելենք նաև հիվանդանոց, քանի որ գործողությունների ծրագրի համաձայն հիվանդանոցներում պետք է լինեն տեղեկատվական բուկլետներ բնակչության համար իրենց մայրենի լեզվով Առողջապահության նախարարության կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ: Մեզ հետաքրքրում է, թե ինչքանով կան այդ բրոշյուրները հիվանդանոցներում, արդյոք փակցված են պաստառները, գովազդային վահանակները», – ասում է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի Ազգային փոքրամասնությունների Խորհրդի գործադիր քարտուղար Իզաբելլա Օսիպովան:

Պետական ռազմավարության մոնիտորինգը իրականացնում են 4 խմբեր տարբեր ուղղություններով, յուրաքանչյուր աշխատանքային խմբում ներգրավված է մեկ անկախ փորձագետ, Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցներ և Ազգային փոքրամասնությունների խորհրդի երկու մոնիտորներ: Զեկույցի շրջանակներում մոնիտորինգի համաձայն կկատարվեն առաջարկություններ բոլոր պետական կառույցներին և տեղական ինքնակառավարման մարմիններին այն հարցերի վերաբերյալ, որոնք պահանջում են ավելի մեծ ուշադրություն: Զեկույցի արդյունքները կարելի է գտնել www.tolerantoba.ge կայքում` հուլիսի վերջ կամ օգոստոսին:

Քրիստինե Մարաբյան