Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան հաստատել է, որ ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո իր թեկնածությունը կքննարկվի Պետական աուդիտի ծառայության ղեկավարի պաշտոնում:
Ըստ քաղաքապետի, այս հարցի հետ կապված իշխող կուսակցությունում ընթանում են քննարկումներ: Ինչպես հայտնի է Պետական աուդիտի ծառայության ղեկավարի պաշտոնը 2012 թ.-ից զբաղեցնում է Լաշա Թորդիան:
Նարմանիան չի բացառում նաև, որ քաղաքապետի պաշտոնին առաջադրվելու է Կախա Կալաձեն: Տեղի ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն 2017 թ.-ի աշնանը:
Լուսինե Աստոյան