Թբիլիսիում մայիսի 10-ին սկսվեց 14-րդ Հարավկովկասյան ԶԼՄ-ների գիտաժողովը:
Թբիլիսիում մայիսի 10-ին և 11-ին անցկացվում է Հարավկովկասյան ԶԼՄ-ների համաժողով “Կեղծ լուրեր”, ապատեղեկատվություն և ԶԼՄ-ների ազատության թեմաներով: Մայիսի 10-ին, ողջույնի խոսքով հանդես եկավ ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ, Բյուրոյի տնօրեն Ֆրանե Մարոյեվիչը, Վրաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Խաթունա Տոտլաձեն և Վրաստանում Ավստրիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արադ Բենկոն: Գիտաժողովին մասնակցում են շուրջ 100 մասնակիցներ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից և Ռուսաստանից:
Գիտաժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ռիսկերը կապված ապատեղեկատվության և քարոզչության ազդեցության լրագրողների աշխատանքի վրա և հանրային վստահության լրագրողի մասնագիտության հանդեպ, որն ապահովում է տեղեկատվության հասանելիության իրավունքը:
Քննարկվում է նաև ապատեղեկատվության և քարոզչության ազդեցությունը պետությունների կողմից լրատվամիջոցների ազատությունը սահմանափակելու փորձերի վրա, որոնք ստեղծում են նոր կանոններ ԶԼՄ-ների գործնեության կարգավորման, հավատարմագրման, տեխնիկական մոնիտորինգի և Ինտերնետ – միջնորդների ճնշման:
Կեղծ նորությունների շուրջ իրավիճակի, քարոզչության և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ելույթներ ունեցան ինչպես Հարավային Կովկասի երկրների ոչ պետական սեկտորի ներկայացուցիչներ, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի կառավարական պատվիրակությունները:
Լարվածություն առաջացրեց Ադրբեջանից մեդիա իրավաբան Ալեսկեր Մամեդլիի հաշվետվությունը: Նրա զեկույցը վերաբերում էր օրենսդրությանը, որի պատճառով, Ադրբեջանի լրագրողներն ու բլոգերներն ռիսկի են ենթարկվում, ձերբակալվում և դատապարտվում ազատազրկման` դատարանի կողմից: Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս են իրենց խոսքում բողոքել այն մասին, որ գիտաժողովում շատ ժամանակ են ծախսում Ադրբեջանում լրագրողների վերաբերյալ իրավախախտումներին և սլաքներն ուղղում էին Հայաստանի կողմ:
Գիտաժողովն այս անգամ նույնպես չավարտվեց առանց սկանդալի: ԶԼՄ-ների զարգացման հիմնադրամի կողմից անցկացված, Վրաստան կեղծ նորություններ և քարոզչական նորությունների ռեսուրսների դժգոհություն վերաբերյալ ուսումնասիրությունը զայրացրեց երիտասարդին, ով արտահայտեց ուսումնասիրության մեջ “Պոլիտիկոն” ռեսուրսի որպես «քարոզչություն» ընդգրկումը: Երիտասարդը, ով չներկայացավ մեղադրեց հիմնադրամին «հարձակում իրենց խոսքի ազատության վրա» և կեղծ անվանելով ուսումնասիրության տեղեկատվությունը, պատառոտեց թղթերը, որի վրա էին հետազոտության արդյունքները, նետելով ԶԼՄ-ների զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Քինձուրաշվիլիի սեղանին, գոռալով, ինչ-որ բան ցուցադրաբար լքեց գիտաժողովի դահլիճը:
Զեկույցով հանդես եկավ Վրաստանի “Թրանսփարենսի Ինթերնեյշնլ” ԶԼՄ-ների ծրագրի մենեջեր Նինո Ռոբաքիձեն, ով ներկայացրեց տեղեկատվություն «Ռուսթավի 2» իրավիճակի մասին և տարածաշրջանային ԶԼՄ-ների մասին: Վրաստանի կառավարության ներկայացուցիչները չներկայացվեցին գիտաժողովի ժամանակ:
Բացի այդ, Վրաստանի կառավարությունը չներկայացավ նաև երկրորդ օրը, երբ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները ներկայացնում էին իրավիճակը կապված իրենց երկրներում կեղծ լուրերի վերաբերյալ, և ինչպես նաև նախորդ օրը, ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչները մեղադրեցին հայկական լոբբիին կեղծ լուրերի տարածման մեջ, ինչին հաջորդեց հայկական կողմի ռեակցիան: Հնչեցին առճակատման չգնալու և լուծումներ գտնելու կոչեր:
Եզրափակիչ մասում կայացավ Գիտաժողովի արդյունքներով հռչակագրի նախագծի քննարկում:
Քրիստինե Մարաբյան