Նինոծմինդայում այսօր անցկացվեց վազքի մարաթոն, մրցույթին մասնակցում էին տարբեր տարիքի մասնակիցներ։
Մրցույթը սկսվեց առավոտյան ժամը 11:00-ին: Չնայած մասնակիցները բավականին շատ էին, սակայն ոչ այնքան, որքան նախատեսված էր։ Մրցույթի ընդհանուր մասնակիցների քանակը 35-40 էր, սակայն ավելի շատ մասնակից կարող էր լինել, եթե եղանակը անձրևային չլիներ։
Վազքի մարաթոնի սկիզբը ազդարարվեց Հայրենական պատերազմին զոհվածների հուշարձանի մոտից և վերջացավ Նինոծմինդայի այգու հարակից տարածքում։ Այդպիսով մասնակիցների երկու կիլոմետր երկարությամբ վազքուղով անցնելուց հետո պարզ դարձավ հաղթողների անունները։ Վերջնագիծը առաջինը հատեց Թելման Կաջոյանը, 2-րդ տեղ գրավեց Նելսոն Եսոյանը, իսկ 3-րդ տեղ գրավեց Գրիշա Վարդանյանը։
Հաղթող մասնակիցները կպարգևատրվեն գումարային մրցանակներով, մրցույթին հաջորդող աշխատանքային օրը։