Արդեն շաբաթից ավելի է, ինչ Ախալքալաքում տեղադրվել են նոր աղբամաններ, որոնք ի տարբերություն հների ունեն կափարիչ: Որոշ մարդիկ աղբը լցնում են ոչ թե աղբամանների մեջ, այլ դրանց շուրջը:
Նոր, կափարիչով աղբամանները նախատեսված են ավելի մաքուր պահելու շրջակա միջավայրը, օրինակ շները չեն կարող մտնել աղբամանների մեջ ու աղբը թափել։
Սակայն, նոր աղբամանների տեղադրումից հետո քաղաքում նկատվեց տարօրինակ երևույթ, բնակիչները աղբամանի կափարիչը չբացելու համար աղբը ոչ թե աղբամանի մեջ, այլ աղբամանի կողքն են լցնում։
«Բնակիչներին կոչ ենք անում չխնայել և աղբամանները օգտագործել ճիշտ նպատակով։ Աղբը հասցնելով աղբամանի մոտ պետք է չալարել և բացել, աղբը լցնել աղբամանի մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի լիազոր Արմեն Խաչատրյանը։