Ախալքալաքի և Կումուրդոյի մետրոպոլիտ Նիկոլոզ Պաճուաշվիլին պատրաստ է պատվաստվել, եթե նրան պատվաստանյութերի մասին ամբողջական տեղեկություն տրամադրեն։
Նա կարծում է, որ իրեն հարկավոր չէ պատվաստվել, սակայն ժողովրդին խրախուսելու համար, պատրաստ է հրապարակայնորեն պատվաստվել։
«Ես հեռուստատեսությամբ դիմեցի, անձամբ զրուցեցի մեր առողջապահության ներկայացուցիչների հետ, չեմ կոնկրետացնի ինչ և ինչպես։ Ես բոլորին խնդրում եմ, ինչպես շարքային քաղաքացի, եթե հնարավոր է առանց ավելորդ գունավորման ճշգրիտ բացատրեք, թե ինչ պատվաստանյութերի մասին է խոսքը՝ պարունակությունը, ազդեցությունը, որ երկրներն են օգտագործում, որտեղ և ինչ արդյունքներ են գրանցվել։ Երիտասարդ բուժքրոջ մահը շատ զարմանալի է, բարդ դեպք է, բայց ուզում եմ բոլորին ասել, որ նման դեպքեր պատահում են։ Սա չի նշանակում, որ պետք է գործածումից հանենք պատվաստանյութերը։ Ես բժիշկներին եմ ասել և ցանկանում եմ Ձեզ էլ ասել, եթե տեսախցիկների առջև լավ բացատրեն, թե ինչ պատվաստանյութ է, լսեն իմ առողջական վիճակի մասին և դրանից հետո, եթե բժիշկները որոշեն, որ պատվաստվելը օգտակար է ինձ համար, ապա համաձայն եմ տեսախցիկների, ամբողջ Վրաստանի աչքի առջև պատվաստվել։ Կարծում եմ ինձ պատվաստվել հարկավոր չէ, բայց եթե բժիշկները որոշեն, որ պետք է, անպայման կպատվաստվեմ, որպեսզի ժողովրդին խրախուսեմ»,- հայտարարել է նա։
Ըստ մետրոպոլիտի՝ պատվաստանյութերի մասին հասարակությունում տեղեկատվական վակում կա։