Վրաստանը 2019 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մայիսի 15-ը ներառյալ ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:

Վրաստանը նախագահությունն ստանձնեց Ֆրանսիայից, Եվրոպայի խորհրդի նախարարների տեղակալների կոմիտեի նիստին:

Ֆրանսիայի եվրոպական գործերի պետական նախարար Ամելի Դե Մոնշալենը Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիին խորհրդանշական բանալի է փոխանցել:

Նախագահությունը փոխանցելուց հետո, Վրաստանի արտաքին գործերի նախարարը խոսքով դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների տեղակալներին և ծանոթացնել Վրաստանի նախագահության առաջնահերթություններին:

Վրաստանի նախագահության առիթով Ստրասբուրգում, դեկտեմբերի 3-ին կայանալու է «Սուխիշվիլեբի» Վրաստանի ազգային բալետի համերգը:

Նախագահության վեց ամիսների ընթացքում Վրաստանը Եվրոպայի խորհրդի շրջանակներում կազմակերպելու է 20 միջոցառում: