Ախալքալաքի բնակիչները, ովքեր չեն ստանում էլեկտրաէներգիայի նպաստ, պատճառները իմանալու համար, պետք է դիմեն Սոցիալական ապահովության Գործակալության գրասենյակ (Սոցապ):
2017 թվականի հունվարից ուժի մեջ է մտել «Բարձրլեռնային շրջանների զարգացման» մասին օրենքը, ըստ որի բարձրլեռնային շրջանների բնակիչները, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ, պետք է օգտվեն էլեկտրաէներգիայի նպաստից:
Սուբսիդավորվում է օգտագործված էլեկտրաէներգիայի 50%-ը, բայց ոչ ավելին, քան 100 կվ\ժ: Այսինքն մինչ 200 կվ\ժ օգտագործված էլեկտրաէներգիայի դեպքում ծածկվում է սպառման 50%-ը, իսկ ավելի քան 200 կՎ\ժ փակվում է 100 կվ\ժ-ի ծախսերը, բացի այդ սուբսիդիան համարվում է այն փոխարժեքը, որը համարվում է բաժանորդի ընդհանուր սպառումը:
Սուբսիդիաները սկսել են գործել այս տարվա փետրվարից, սակայն, բաժանորդները, ովքեր ստացել են դրամաշնորհ փետրվարին ու մարտին, ստացել են դրամաշնորհ նաև այս տարվա հունվար ամսվա համար: Սակայն, Ախալքալաքի բնակիչների մեծ մասը չեն օգտվում սուբսիդիաներից այս կամ այն պատճառով: Իսկ հիմնական պատճառն այն է, որ բաժանորդի տվյալները կարող են լիովին չհամապատասխանել նրա փաստաթղթերին: Շատ բաժանորդներ, ովքեր փոփոխություններ են կատարել իրենց տվյալների մեջ, կրկին չեն ստացել սուբսիդավորում: «Էներգո Պրո Ջորջիա» էներգաբաշխիչ ընկերության Ախալքալաքի սպասարկման կենտրոնում հաճախ չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչն է պատճառը, թե ինչու բաժանորդի մոտ տվյալների հետ ամեն ինչ կարգին է, բայց նա նորից չի կարող օգտվել սուբսիդավորումից:
Ըստ Խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանի, այն մարդիկ, ովքեր չեն ստանում նպաստը, այդ հարցերին կարող են պատասխանել Սոցիալական ապահովության Գործակալության Ախալքալաքի գրասենյակում: Ըստ նրա Գործակալությունում նրան խոստացել են, որ նրանք կարող են տրամադրել բոլոր տեղեկատվությունները: