Ապրիլի 7-ին Ախալքալաքի ապագայի տանը տեղի ունեցավ գարնանամուտի խորհուրդ կրող ցուցահանդես, որտեղ ներկայացված էին ապագայի տան սաների աշխատանքները:
«Ցուցադրությանը ներկայացված է 20 երեխայի աշխատանք: 3 խմբակի աշխատանք, որոնք են՝ ասեղնագործություն, ուլունքագործություն… Ցուցահանդեսը նվիրված է գարնանամուտին և ունի «Մի ծաղկով գարուն չի գա» խորագիրը»,- մեզ հետ զրույցում ասաց Սաթենիկ Մահտեսյան:
Ցուցադրությունը բացի գարնանամուտից ներկայացնում էր նաև Սուրբ զատիկը, որը գարնանային զարթոնքի անբաժան մասն է կազմում:
Մասնակիցները նայում էին ներկայացված նմուշներին և կես լուրջ կես կատակ ասում, որ ծաղիկների բուրմունքը զգալի է այնպես, կարծես բնական ծաղիկներ լինեն:
Նմանատիպ ցուցահանդես մասնակիցները խոստացան ունենալ նաև ամռանը ավելի ու ավելի զարմացնող ու հիացնող աշխատանքներով:
Ջուլիետա Տոնականյան