Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց են տարել մոտ 30 տարեկան երկու երիտասարդի անշնչացած մարմին, մահացածները Նինոծմինդայի շրջանի Մեծ Գոնդուրա գյուղից են։ Հիվանդանոցից ստացած տեղեկությունների համաձայն՝ հիվանդանոց են տեղափոխել նրանց անշնչացած մարմինները։ Մահվան կոնկրետ պատճառը հայտնի չէ։ Բայց հիվանդանոց տեղափոխողների խոսքով, վրաերթ է եղել։
Երիտասարդների մարմինները գտել են ճանապարհից։
Տեղում աշխատում են ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը։ Տարվում է նախաքնչական աշխատանքներ։