Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են վեց օտարերկրյա քաղաքացիների՝ կազմակերպված խմբի կողմից թմրանյութերի մեծ քանակության ապօրինի ձեռքբերման և պահպանման, դրանց վաճառքին նպաստելու, ինչպես նաև թմրանյութ պարունակող բույսի ապօրինի մշակման մեղադրանքով։
Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից անցկացված ինտենսիվ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության խմբի անդամները Թբիլիսիի տարբեր թաղամասերի վարձակալած բնակարաններում հատուկ ջերմոց են ստեղծել, որտեղ նրանք անօրինական կերպով աճեցրել և մշակել են «կանեփ» թմրանյութի մեծ քանակություն՝ հետագա վաճառքի համար։
Մեղադրյալների անձնական և ժամանակավոր բնակարանների ոստիկանական խուզարկության արդյունքում որպես ապացույց առգրավվել է տարբեր տեսակի թմրանյութերի առանձնապես մեծ քանակություն, այդ թվում՝ «կոկաին», «տետրահիդրոկաննաբինոլ», «կանեփ» բույս և չորացրած «մարիխուանա»։
Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են նաև թմրանյութերի փաթեթավորման և մշակման համար անհրաժեշտ նյութեր։
Հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 260-րդ, 260-րդ չորրորդ և 265-րդ առաջին հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

