Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը հունվարի 18-20-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին:

Ըստ կանխատեսումների՝ հունվարի 18-20-ը Վրաստանում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյուն, առանձին վայրերում՝ առատ, բարձրլեռնային գոտիներում՝ բուք, ուժեղ քամին կփչի արևմտյան ուղղությամբ: Հունվարի 19-20-ը ծովում սպասվում է 4-6 բալ ուժգնությամբ փոթորիկ:

«Արևմտյան Վրաստանի գետերում հնարավոր է ջրի մակարդակի զգալի բարձրացում, լեռնատափաստանային տարածքներում սողանքների և ցեխաջրերի գոյացման և ակտիվացման, ինչպես նաև երկրի բարձրլեռնային շրջաններում ձնահոսքերի առաջացման պատճառ:

Առատ ձյան պատճառով, ճանապարհների որոշ հատվածներում ձնահոսքի վտանգ կա, սառցակալած ճանապարհների և վատ տեսանելիության պատճառով երթևեկությունը կարող է սահմանափակ լինել (վտանգի մակարդակը միջին է)», – ասված է Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության հայտարարության մեջ: