Բոլորիս տանը, դարակներում կուտակվում են հին, գուցե արդեն անպետք բջջային հեռախոսներ, որոնք ժամանակին տեխնոլոգիական վերջին «գլուխգործոցներն» էին։

Jnews-ը փոքրիկ ուսումնասիրություն է անցկացրել հասկանալու համար, թե մարդիկ ի՞նչ են անում հին բջջայինները։

Մեր օրերում գնորդը կարող է իր գրպանին ու ցանկություններին համապատասխան բջջային գնել։ Սմարթֆոնների շուկան շատ զարգացած է ու դա նաև այն պատճառով, որ միշտ կա պահանջարկ, մարդիկ միշտ նորն են գնում։

Շատերը նոր բջջային կամ համակարգիչ գնելուց հետո հինը պարզապես դեն են նետում մոտակա աղբանոցը՝ անգամ չմտածելով, որ այն հայտնվելով աղբանոցներում, մեծ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար։

Ի՞նչ անել հին բջջայինների հետ

Պարզվում է Ձեր հին հեռախոսը կարող է հետաքրքրել միայն հեռախոսներ վերանորոգողներին։

Ախալքալաքում հեռախոսների վերանորոգմամբ զբաղվողն ասում է՝ «լուծումը ժամանակին դրանք մեզ վաճառելն է, իսկ եթե պահը կորցրել եք, ձեզ համար այլ առաջարկ չունենք»։

Ախալքալաքում հնարավոր է ձեր հին բջջային հեռախոսը հանձնել և ավելացնելով գումար ստանալ նորը։ Խանութը գտնվում է Ազատության 34 փողոցում։ Սա շատ լավ հնարավորություն է, բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ունենալ ժամանակակից բջջայիններ։

Երևանում նույնպես կա օգտագործած հեռախոսների հանձնման կետեր։
Մեզ չհաջողվեց պարզել թե Թբիլիսիում կա արդյոք հեռախոսների հանձնման կետեր։

Իսկ Եվրոպայում ձեր հին բջջային հեռախոսով կհետաքրքրվեն վերամշակող ընկերությունները:

Կորեայում կամ Գերմանիայում ինչպես պլաստիկի, այնպես էլ լիցքավորիչների ու հին բջջայինների առանձնացված աղբամաններ կան։ Նմանատիպ աղբամանները հնարավորություն են տալիս քաղաքացիներին ազատվել հին բջջայիներց, ապահովելով դրանց անվտանգ վերամշակումն և շրջակա միջավայրի պահպանությունը: