Դեկտեմբերի 27-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիան գյուղում անկացրեցին Ամանորյա տոնական միջոցառում, որի ժամանակ պարգևատրեցին մեդալներով գերազանցիկներին և շնորհակալություն հայտնեցին դպրոցի բարերարներին։

Ավագ դասարանների դպրոցի աշակերտներն տոն էին կազմակերպել իրենց հարազատների և առաջին դասարանցիների համար։ Նրանք պարում էին, երգում, պոեզիա էին կարդում, անիմատորների դերում էին զվարճացնում ներկաներին։ Նրանք հրավառություն էին կազմակերպել և Ձմեռ պապի և Ձյունանուշի դերում ուրախացրեցին առաջին դասարանցիներին, ապա բաժանեցին նվերներ։

Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր 2022-2023 ուստարվա գերազանց շրջանավարտներին։ 2022-2023 ուսումնական տարվա Վաչիանի դպրոցի 8 շրջանավարտ արժանացել է ոսկե մեդալի։ 8 շրջանավարտներից միայն երեքն էին մասնակցում միջոցառմանը, մնացածը կա՛մ այլ երկրներում էին, կա՛մ բուհերում: Շնորհավորական խոսքով հանդես եկավ Վաչիան գյուղի դպրոցի տնօրեն Մարինա Չոմարյանը.

Jnews photo - 1

Jnews photo - 1

Տնօրենը շնորհակալություն հայտնեց ծնողներին դպրոցի կյանքին ակտիվ մասնակցության համար, ինչը, իր կարծիքով, առաջ շարժվելու մոտիվացիա է տալիս։

«Ցանկանում եմ շնորհավորել ձեր Նոր տարին և Սուրբ Ծնունդը, մաղթում եմ ձեզ ուրախություն, երջանկություն, առողջություն, խաղաղություն, որպեսզի մեր երեխաները միշտ ուրախանան, պարեն և ուրախացնեն մեզ, այլ ոչ թե պատերազմի ձայներ լսեն, թող չտեսնեն նրանք ոչ մի դժբախտություն: Մեր ավագ դասարանների աշակերտները որոշեցին շքանշանների հանձնումը զարդարել տոնով: Մեզ՝ ուսուցիչներիս համար դա պարգև է, մենք տեսնում ենք մեր աշխատանքի արդյունքը»։

Jnews photo - 1

Jnews photo - 1

Մարինա Չոմարյանը շնորհակալություն հայտնեց նաև դպրոցի բարերարներին, որոնք բնակվում են ՌԴ-ում, իրենց նվիրած պրոյեկտորի և բարձրախոսի, Ամանորյա տոնածառի և զարդարանքի համար։ Ամեն տարի սեպտեմբերին բարերարները դպրոցական պայուսակներ են նվիրում դպրոցական պարագաներով առաջին դասարանցիներին, ամանորյա նվերներ առաջին դասարանցիներին, ինչպես նաև 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներին:

Jnews photo - 1