Ինչպես կարելի է բարձրացնել Ջավախքում տնտեսական և զբաղվածության մակարդակը, սա Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի ՀԿ-ների պլատֆորմի քննարկման թեմաներից է: Առաջարկությունները քննարկվել են երիտասարդության և հասարակական կազմակերպությունների հետ և այժմ գտնվում են մշակման վերջնական փուլում:
Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի հասարակական կազմակերպության պլատֆորմը՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HEKS EPER Georgia կազմակերպության կողմից, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, տարբեր ձևաչափերի 6 հանդիպում է անցկացրել տարբեր կազմակերպությունների, պետական կառույցների և երիտասարդության ներկայացուցիչների հետ, քննարկելու շրջանի տնտեսական զարգացման և զբաղվածությանն աջակցելու հնարավոր քայլերը։
Տնտեսության զարգացման համար առաջարկություններ են մշակվել գյուղատնտեսության, էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև տարածաշրջանի խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում ներգրավված ընկերությունների համար։
Հանդիպումների ընթացքում Պլատֆորմը եկել է եզրահանգումների և առաջարկություն է մշակել.
Ջավախքում շատ լավ մասնագետներ կան, որոնք հավաստագրված չեն, և որոշ ընկերություններ չեն կարող նրանց աշխատանքի ընդունել։
«Եթե ընկերություններն աշխատողներին ընդունեին առանց հավաստագրերի, նրանք կխախտեին բազմաթիվ կանոններ: Հարկավոր է մարդկանց հասկացնել, որ փաստաթուղթը շատ կարևոր է», – ասում է Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը:
Նաև, ելնելով այն հանգամանքից, որ շրջանը գյուղատնտեսական է և կարտոֆիլի ամենամեծ արտադրողը երկրում, մշակվել է մեկ այլ առաջարկ.
• Հետազոտել կարտոֆիլից արտադրվող տարբեր ապրանքների (տեխնիկական սպիրտ, օսլա) առաջարկն ու պահանջարկը և ինտենսիվ կերպով տեղեկացնել տնտեսական գործունեություն վարող մարդկանց: Աջակցել բարձր պահանջարկ ունեցող արտադրության ստեղծմանը:
Գյուղատնտեսության, մասնավորապես՝ կարտոֆիլագործության ոլորտում, ոչ քիչ կարևոր է համարվում նաև մելիորացիայի (հողաբարելավում) խնդիրը, և մշակվել է հետևյալ առաջարկությունը։
• Վերանայել կառավարման ձևերը մելիորացիայի բնագավառում
Խոշոր ֆերմերները կարծիք հայտնեցին, որ մելիորացիան պետք է լինի մասնավոր, որպեսզի սպասարկող ընկերության կողմից ավելի մեծ շահագրգռվածություն լինի լավագույն ծառայություն մատուցելու հարցում։
Կարտոֆիլագործության ոլորտում կարևոր է նաև.
• Պահեստների բացումը
Պլատֆորմը նաև եկել է հետևյալ եզրակացության.
• Բարձրացնել պրոֆեսիոնալ մասնագիտությունների (ագրոնոմ, անասնաբույժ) հեղինակությունը
Ջավախքում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի դեպքում Պլատֆորմում կարևոր համարեցին, որ.
• Նախքան ենթակառուցվածքային ծրագրերի մեկնարկը, բացահայտել տեղացիների աշխատանքի հնարավոր տեղերը, ինչպես շինարարության փուլում, այնպես էլ շահագործման ընթացքում, և այդ մասին տեղեկացնել բնակչությանը: ԻՆչպես նաեւ պարտավորեցնել աշխատանքն իրականացնող ընկերություններին աշխատանքի տեղավորել տեղացիներին։
«Մինչ խոշոր ծրագրերի մեկնարկը, թող տան այն մասնագիտությունների ցանկը, որոնք իրենց պետք կլինեն, որպեսզի տեղի բնակչությունը, հատկապես երիտասարդները, վերապատրաստվեն և տիրապետեն այդ մասնագիտություններին»,- ասում է Մախարե Մացուկատովը։
• Ապակենտրոնացում և դիվերսիֆիկացում, անկախություն կենտրոնից
Սա կնպաստի ընդհանուր շրջանի տնտեսական զարգացմանը։
• ԲԹԿ երկաթուղու զարգացման հստակ տեսլական և տեղական բնակչության հնարավորությունների ընդլայնում, իրենց տնտեսական վիճակը բարելավելու համար, այս ճանապարհից օգտվելու ընթացքում:
«Այս փուլում պարզ չէ Ախալքալաքի երկաթուղային կայարանում տերմինալներ կլինեն, թե ոչ, այստեղ ապրանքներ կբեռնաթափվեն ու կբեռնվեն, թե ոչ, և, ընդհանրապես, ինչ է կատարվում երկաթուղու Ախալքալաքի հատվածում, որպեսզի տեղացիները իմանան, ինչ անել, ինչ սպասել: Անցել է 15 տարի, և մինչ օրս ոչինչ պարզ չէ», – ասում է Մախարե Մացուկատովը:
Տտարբեր մասնակիցներ, հանդիպմանը , տարբեր կերպ արտահայտվեցին հավանական գործատուների և աշխատողների միջև հաղորդակցության գաղափարի մասին:
• Ինտերակտիվ հարթակի ստեղծում, որը տեղեկատվություն պարունակի նախագծերի, թափուր աշխատատեղերի, ընկերությունների և պոտենցիալ աշխատակիցների մասին:
Շրջանի ընդհանուր զարգացման, ինչպես զբաղվածության, այնպես էլ աշխատանքի անվտանգության առումով, մշակվել է նաև հետևյալ առաջարկությունը։
• Ջավախքում աշխատանքի անվտանգության կանոնակարգերի խստիվ պահպանում և աշխատանքի անվտանգության աշխատակից ունենալու պարտավորության հսկում:
«Փոքր ընկերությունները, որոնց ձեռնտու չէ ունենալ այս հաստիքը, կարող են տարին երկու անգամ ինչ-որ մեկին վարձել, որպեսզի նրանք իրենց աշխատակիցներին կարողանան աշխատանքի անվտանգության դասընթացներ անցկացնել և լրացնել համապատասխան մատյան: Բայց խոշոր ընկերությունները պետք է հաստիքային կարգով աշխատակազմում ունենան աշխատանքի անվտանգության մասնագետներ, շատերը կարծում են, որ դա լրացուցիչ ծախս է: Ես հաստատ գիտեմ, որ Ախալքալաքում ունենք երեք այդպիսի մասնագետ, որոնք կարող են օգնել։ Վրաստանում նման աշխատողներ ընդունում են միայն շինարարական ընկերությունները»,- ասում է Ախալքալաքի LAG հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Խաչատրյանը։
Վերոնշյալ առաջարկությունները, ինչպես նաև բազմաթիվ այլ առաջարկություններ, վերջնական մշակումից հետո կուղարկվեն համապատասխան կազմակերպություններին և կառույցներին:
ეს მასალა შექმნილია ევროკავშირის (EU) ფინანსური მხარდაჭერით. მის შინაარსზე პასუხისმგებელია ააიპ “ღია საზღვრები” და შესაძლოა, რომ იგი არ გამოხატავდეს ევროკავშირის შეხედულებებს.
Այս նյութը պատրաստվել է Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է շահույթ չհետապնդող «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
მასალა შექმნილია პროექტის „სამოქალაქო საზოგადოების გაძლიერება სოციალურ, ეკონომიკურ და პოლიტიკურ ცხოვრებაში თანაბარი და სრულყოფილი მონაწილეობისთვის“ ფარგლებში, განმახორციელებელი HEKS\EPER Georgia-ს მიერ რეგიონალურ პარტნიორ ორგანიზაციებთან, სამოქალაქო ინტეგრაციის ფონდი (CIF) – ქვემო ქართლი, სამოქალაქო საზოგადოების ფორმირების ხელშემწყობი ცენტრი (SCCSF) – სამცხე-ჯავახეთი, თანამშრომლობით.
Նյութը ստեղծվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HEKS-EPER Georgia-ի կողմից, տարածաշրջանային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ Քվեմո Քարթլիում «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ի (CIF) և Սամցխե-Ջավախքում «Քաղաքացիական հասարակության ձևավորման կենտրոն»-ի(SCCCF)։