Վրաստանի Հանրային պաշտպանի Ախալքալաքի գրասենյակում ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչները հանդիպել են փորձագետների և Վրաստանի Հանրային պաշտպանի ներքո գործող Ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել, թե ինչպես է իրագործվում ինտեգրման ծրագիրը:
Շորենա Կոբաիձեի, Մշակույթի հարցերով փորձագետ Կոնստանտին Փեխաձեի, ինչպես նաև տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին՝ Հանրային պաշտպանի Ախալքալաքի գրասենյակում: Ներկա են եղել Ախալքալաքի ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քննարկվել է 2017, 2018 և 2019 թվականներին մշակույթի, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում պետական ծրագրերի իրականացման արդյունավետությունը:
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Շորենա Կոբաիձեին հետաքրքրում էր, թե ինչպես են մունիցիպալիտետի պետհաստատությունները տեղեկատվություն ստանում խնդիրների վերաբերյալ, ինչ պետական ծրագրեր և գործողություններ են իրականացվել Ախալքալաքում գյուղատնտեսության, տարածաշրջանային զարգացման ուղղությամբ, տարածաշրջանի տնտեսական աճը չափելու համար, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների քաղաքական ներգրավվածությունը պարզելու համար:
ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները նշել են, որ Ախալքալաքում մարդիկ տարբեր ոլորտների պետական ծրագրերից քիչ են օգտվում: Դրա պատճառը բնակչության տեղեկացվածության պակասն է և համապատասխանաբար պատկան կազմակերպությունների անբավարար արդյունավետ աշխատանքը:
Նշվեց, որ կազմվում է զարգացման ռազմավարական ծրագիր, ընթանում է քննարկում, կատարվում է շնորհանդես, բայց հետո երևի հաշվի չեն առնվում առաջարկությունները, քանի որ արդյունքներն ակնկալիքից շատ ավելի ցածր են: Հավաքվածները խոսեցին նաև Ջավախքի բնակչության Եվրամիությանն ինտեգրվելու տրամադրվածության մասին և շատ ավելիի մասին: Բազմաթիվ հարցերի վերաբերյալ փորձագետների ունեցած տեղեկատվությունը շատ էր տարբերվում այն տեղեկատվությունից, որը նրանք հանդիպման ժամանակ ստացան ՀԿ-ներից և մունիցիպալիտետի լրատվամիջոցներից:
Մշակույթի փորձագետ Կոնստանտինե Փերաձեն հետաքրքրված էր ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությամբ, ավանդույթներով և տարածաշրջանում դրանց պահպանմամբ: Ներկաները բարձրացրեցին վիճահարույց եկեղեցիների հարցը և այն փաստը, որ շրջանը բնավ էլ ինտեգրված չէ Վրաստանի մշակութային և հասարակական կյանքում: Ներկաները պատմեցին Ջավախքի խոհանոցի, ավանդույթների, սովորույթների և տոների մասին:
Փորձագետն, իր հերթին, խորհուրդ տվեց պահպանել այդ մշակութային ժառանգությունը, գրել, լուսանկարել և տեսագրել դրանք:
Նրանք պատմեցին կրթության ոլորտում առկա հիմնախնդիրների, երկլեզու կրթության համակարգի անարդյունավետության, ցածրորակ դասագրքերի, ուսուցիչների որակավորման բարձրացման և «4 + 1» ծրագրի մասին:
Հանդիպումը արդյունավետ էր երկու կողմերի համար: Փորձագետները հավաստիացրին, որ այս բոլոր հարցերը կբարձրացնեն ամենաբարձր մակարդակով՝ այդ ամենի համար պատասխանատու պետական կառույցների առջև: