Դեկտեմբերի 18-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սպորտ դպրոցում տեղի է ունեցել ռեգբիի մանկական փառատոն։
«Շրջանում ռեգբիի մանկական խումբ ունենք։ Հիմա ռեգբիի փառատոնին մասնակցում են 7-ից մինչև 14 տարեկան երեխաները»,- ասաց հրահանգիչ Զուռա Քիքոձե։
Նմանատիպ միջոցառումներ Ախալքալաքում հաճախ են անցկացվում, այս մարզաձևը մասսայականացնելու նպատակով։
Ինչպես նշեց մարզիչ Ռաֆայել Դարբինյանը, Ախալքալաքում ռեգբիի զարգացման ներուժ կա:
«Քանի որ ներկայումս ունենք շրջանային «ՏԱՕ» ակումբը, որտեղ ներգրավված են շատ ուժեղ մասնագետներ, համաշխարհային մակարդակի աստղեր, մենք մեր շրջանում ռեգբիի զարգացման ճանապարհ ունենք։ Այսպիսի միջոցառումները շատ կարևոր են երեխաների զարգացման համար։
Այսպիսի միջոցառում անցկացնելու նախաձեռնությունը Մարզադպրոցինն է և ռեգբիի շրջանային «ՏԱՕ» ակումբինը», – ասաց մարզիչ Ռաֆայել Դարբինյանը։
Փառատոնի ավարտին բոլոր մասնակիցները ստացան դիպլոմներ։
Սամցխե-Ջավախքի ռեգբիի շրջանային ակումբը` «ՏԱՕ»-ն ստեղծվել է 2016 թ.-ին: Ակումբը պատկանում է շրջանի բոլոր վեց մունիցիպալիտետներին, այդ թվում՝ Ախալքալաքին։