
2024 թվականի երեք եռամսյակների տվյալներով՝ Վրաստանի ավիացիոն շուկան աճ է գրանցում ինչպես բեռնափոխադրումների, այնպես էլ երկրի օդային տարածքի օգտագործման տեմպերի և ուղևորափոխադրումների առումով։
Միաժամանակ Վրաստանի երեք միջազգային օդանավակայաններում ուղևորների թիվը գերազանցել է 5 միլիոն մարդն ու տարեկան 26% աճ է ցույց տալիս։
Հունգարական Wizz Air էժանագին ավիաընկերությունը հերթական անգամ դարձել է ավիաընկերությունների շրջանում առաջատարը։ Հաջորդում են՝ Turkish Airlines-ը և Georgian Airways-ը.
1. Wizz Air՝ 19,1% և 1,208,499 ուղևոր
2. Turkish Airlines՝ 7,6% և 480 844 ուղևոր
3. Georgian Airways՝ 7,5% և 473,744 ուղևոր
4. Pegasus Airlines՝ 7,3% և 460939 ուղևոր
5. Azal՝ 5,5% և 345503 ուղևոր
Աճ է գրանցվել նաև բեռնափոխադրումների ոլորտում։ Geosky բեռնափոխադրող ավիաընկերության նախագահի խոսքով՝ ապրանքաշրջանառության աճը պայմանավորված է էլեկտրոնային առևտրի զարգացմամբ, օրինակ՝ վրացական շուկայում չինական Temu մարկետփլեյսի ի հայտ գալով։
Բացի այդ, այս տարի Վրաստանի օդային տարածքի օգտագործման գործակիցը աճել է գրեթե 30%-ով։