ՆԳՆ ԱԻ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները Սահմանապահ ոստիկանության ուղղաթիռի օգնությամբ երեք լեռնագնացների բարեհաջող տեղափոխել են Մեստիա։
Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
«Ըստ լեռնագնացների՝ վերևում գտնվողներից մեկը հավանաբար մահացել է կայծակի հարվախից։ Եղանակային պայմանների վատթարացման պատճառով գագաթին մնացած երեք անձիք չեն կարողացել ինքնուրույն շարժվել, և անհրաժեշտ է եղել փրկարարական խմբի օգնությունը։
Հաղորդագրությունն ստանալուն պես ծրագրվել է փրկարարական գործողություն, որին մասնակցել են ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռը և Սամեգրելո-Զեմո-Սվանեթիի գլխավոր վարչության հրշեջներն ու փրկարարները», — տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
Գերատեսչությունում նշում են, որ դժբախտ պատահարի հետևանքով մահացած լեռնագանացի դիակի որոնողական աշխատանքները ինտենսիվ շարունակվում են։