Սա ինչ-որ վայրագություն է, նման ձևով մարդկանց հետ վարվելը ոչ մի արդարացում չունի,- ասել է Վրաստանի Հանրային պաշտպան Լևան Իոսելիանին՝ ոստիկանության քաղաքի գլխավոր վարչությունում ցույցի ժամանակ ձերբակալվածներին այցելելուց հետո։

Իոսելիանիի խոսքով՝ խոսքը մեկուսարանում տեղավորված 13 բանտարկյալներից 11-ի նկատմամբ դաժան ֆիզիկական բռնության մասին է։

Նրա խոսքով՝ վնասվածքները հիմնականում դեմքի հատվածում են։

“Այն կալանավայրում, որտեղ եղա, այցելեցի այնտեղ պահվող բոլոր կալանավորներին։ Ներկայումս 13-ից ավելի մարդ կա, և ամենացավալին այն է, որ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը, բացառությամբ երկուսի, պատմում է ֆիզիկական բռնության մասին։ Ֆիզիկական բռնությունը, մեղմ է ասված, նրանք խոսում են այն մասին, թե ինչպես են հատուկ ջոկատայինները անխնա ծեծի ենթարկել իրենց, երբ նրանց բերման ենթարկել են դեպի մեքենաներ։ Այս ընթացքում նրանք ենթարկվել այնպիսի ֆիզիկական հաշվեհարդարների, ես տեսա մի մարդու, որի ամբողջ դեմքն իրականում կապտած էր։ Սա ինչ-որ վայրագություն է, նման ձևով մարդկանց հետ վարվելը ոչ մի արդարացում չունի»,- ասաց Օմբուդսմենը։

Նա նաև կոչ է արել սպաներին չգերազանցել իրենց լիազորությունները ձերբակալությունների ժամանակ։