ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միլիարդատեր Իլոն Մասկին (SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր) և Վիվեկ Ռամասվամիին (Roivant Sciences կենսատեխնոլոգիական ընկերության ղեկավար) նշանակել է Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավարներ, հայտարարել է ԱՄՆ ընտրված նախագահը, փոխանցում է CNN-ը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ մեծն Իլոն Մասկը, աշխատելով ամերիկացի հայրենասեր Վիվեկ Ռամասվամիի կողքին, կղեկավարի Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE): Թրամփի խոսքով՝ նոր դեպարտամենտի պարտականությունները կներառեն ԱՄՆ վարչակազմին կառավարական բյուրոկրատիայից ազատելը, չափից ավելի կանոնակարգման, վատնվող ծախսերի կրճատումը և դաշնային գործակալությունների վերակազմավորումը։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ նոր նախարարությունը մեր ժամանակների «Մանհեթենի նախագիծ» դառնալու ներուժ ունի (այս նախագծի շրջանակներում 20-րդ դարի կեսերին ԱՄՆ-ում ստեղծվել էր ատոմային ռումբ-խմբ.)։ Մասկը, մեկնաբանելով Թրամփի որոշումը, ասել է, որ «ԱՄՆ-ում բյուրոկրատիան վտանգի տակ է»։ «Ժողովրդավարությա՞ն համար վտանգ, ո՛չ, վտանգ բյուրոկրատիայի համար»,- գրել է միլիարդատերը X-ում՝ ծաղրելով ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի հայտարարությունները, որոնք նախագահական ընտրություններում պարտվել են Թրամփին։

Նրանք երկուսն էլ բազմիցս Թրամփին անվանել են «ժողովրդավարության համար սպառնալիք»: Թրամփի խոսքով՝ ծրագրում է, որ Մասկի և Ռամասվամիի աշխատանքը կավարտվի մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը, և ավելի արդյունավետ կառավարությունը «նվեր» կլինի երկրին Անկախության հռչակագրի ստորագրման 250-ամյակին։