Նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ից Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում հրավիրված բժշկի՝ էնդոկրինոլոգ-վիրաբույժի կողմից կանցկացվի անվճար խորհրդատվություն։ Բոլոր նրանք, ովքեր խնդիրներ ունեն վահանաձև գեղձի հետ, կամ եթե կա որևէ խնդրի կասկած, կարող են դիմել անվճար խորհրդատվության համար։
Էնդոկրինոլոգ-վիրաբույժը զբաղվում է էնդոկրին գեղձերի աշխատանքի խանգարմամբ առաջացած հիվանդությունների բուժմամբ, կանխարգելմամբ և ուսումնասիրությամբ։ Վիրաբուժական էնդոկրինոլոգիայում մասնագիտացած բժիշկը գործածում է ժամանակակից տեխնիկա՝ վիրահատություն կատարելու և հիվանդի վիճակը հորմոնալ թերապիայի միջոցով շտկելու համար: