Օգոստոս ամսին սկսվել էր Ախալքալաք քաղաքի մուտքի մոտ,  Շոթա Ռուսթավելիի հուշարձանի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները։ Չնայած մրցույթով նախատեսված աշխատանքներն ավարտվել են, սակայն տարածքի բարեկարգումը չի ավարտվել։ Բանն այն է, որ քաղաքապետարանը նախագիծը փոփոխության է ենթարկել, որի արդյունքում՝ եկող տարի նոր մրցույթ կհայտարարվի։

Այսօրվա դրությամբ՝ տարածքի բարեկարգման աշխատանքներն, ըստ սկզբնական նախագծի՝ ավարտված են։

«Մնացել է շատ քիչ հողային աշխատանքներ, դրանք էլ կավարտենք։ Այս տարի էլ չենք շարունակելու աշխատանքները», – ասաց Արթուր Պետրոսյանը։

Ընդգծենք, որ նշված տարածքի բարեկարգման էլեկտրոնային մրցույթը հաղթել է անհատ ձեռներեց Արթուր Պետրոսյանը, որի արժեքը կազմում է 154 369.69 լարի։

Հատկացված գումարով կատարվել են հիմնականում հողային աշխատանքներ։ Մյուս տարի մեկ այլ էլեկտրոնային մրցույթ կհայտարարվի աշխատանքներն ավարտին հասցնելու համար։

1

Ինչպես տեղեկացանք, Ախալքալաքի քաղաքապետարանիղ պուրակի բարեկարգման աշխատանքների նախագիծը փոփոխության է ենթարկվել և հավելյալ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել։

«Ներկա դրությամբ աշխատանքներն ավարտված են։ Եկող տարի,  հին նախագծի հիման վրա կանենք նորը, որն էլ կորոշեն ճարտարապետները։ Այս նախագծի նման կլինի, ուղղակի ներկայիս շարված պատի հաշվին տարածքն ավելի ենք մեծացրել։ Նախագիծը փոխեցինք, տարածքն ավելի մեծացրինք և հատկացված գումարը ծախսվեց տակի պատի շինարարության վրա։ Ընդարձակ և լուսավորված պուրակ կլինի, որը նաև ավտոկայանատեղի կունենա։ Մյուս տարի մինչև 1 մլն լարիի սահմաններում էլեկտրոնային մրցույթ կհայտարարենք», – Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը։

Այս թեմայով կարդացեք նաև՝