Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի 187 նոր դեպքից 116-ը կապված է Աջարիայի հետ, 30-ը՝ Թբիլիսիի, 15-ը՝ Իմերեթիի, 11-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, 4-ը՝ Գուրիայի, երեքը՝ Կախեթիի շրջանի հետ:
Ինչպես նշել է Էզուգբաիան, կորոնավիրուսի նոր դեպքերից ևս երեքը կապված է Շիդա Քարթլիի հետ, երկուսը՝ Քվեմո Քարթլիի, ևս երկուսը՝ Մցխեթա Մթիանեթիի, մեկը՝ Սամցխե-Ջավախեթիի հետ:
«Ավելացել է 187 նոր դեպք: Այսօրվա տվյալներով ունենք 3306 վարակակիր: 187 նոր դեպքից 116-ը կապված է Աջարիայի հետ, 30-ը՝ Թբիլիսիի, 15-ը՝ Իմերեթիի, 11-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, 4-ը՝ Գուրիայի, երեքը՝ Կախեթիի շրջանի, ևս երեքը կապված է Շիդա Քարթլիի հետ, երկուսը՝ Քվեմո Քարթլիի, ևս երկուսը՝ Մցխեթա Մթիանեթիի, մեկը՝ Սամցխե-Ջավախեթիի հետ»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան:
Բացի այդ, Էզուգբաիայի խոսքով, Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 46 պացիենտ և ընդհանուր, վարակից ապաքինվածների տոկոսային ցուցանիշը 45 է: