Ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ խորհրդարանական ընտրություններում առաջատարն է «Վրացական երազանքը»՝ 53.064% քվեով: Հրապարակվել է 2251 տեղամասերի արդյունքները։ Տվյալները անընդհատ փոփոխվում են:
Երկրորդ տեղում է «Հանուն փոփոխությունների» կոալիցիան, որը հավաքել է ձայների մոտ 10%-ը։
«Միասնություն-ազգային շարժումը» նույնպես հավաքել է ձայների մոտ 10%։
«Ուժեղ Վրաստանը»՝ մոտ 9%։
«Գախարիան հանուն Վրաստանի»՝ մոտ 8%։
Իշխող կուսակցությունը տոնում է հաղթանակը, իսկ ընդդիմադիր առաջնորդները հայտարարում են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։