Երեք խոշոր արտահանողների թվում առաջին տեղում է Ղրղզստանը՝ 908,0 մլն դոլար արտահանման ծավալով, երկրորդ տեղում է Ղազախստանը՝ 634,9 մլն դոլարով, երրորդ տեղում է Ադրբեջանը՝ 544,3 մլն դոլարով։ Երեք խոշորագույն ներկրողներն են՝ Թուրքիան՝ 1986,7 մլն դոլարով, ԱՄՆ-ը՝ 1376,9 մլն դոլարով և Ռուսաստանը՝ 1313,0 մլն դոլարով։

Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում տասը խոշոր արտահանող երկրների մասնաբաժինը կազմել է Վրաստանի ընդհանուր արտահանման 82,1%-ը։

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա, ըստ գերատեսչության տվյալների, տասը խոշոր ներմուծող երկրների բաժինը կազմել է Վրաստանի ընդհանուր ներմուծման 69,5%-ը։ Երեք խոշորագույն ներկրողներն են՝ Թուրքիան՝ 1986,7 մլն դոլարով, ԱՄՆ-ը՝ 1376,9 մլն դոլարով և Ռուսաստանը՝ 1313,0 մլն դոլարով։

Բացի այդ, ըստ գերատեսչության հաշվետվության, 2024 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ապրանքախմբերի մեջ արտահանման ամենամեծ ծավալը կազմել են թեթև մարդատար ավտոմեքենաները՝ 1762,6 մլն դոլար ծավալով՝ կազմելով ընդհանուր արտահանման 36,8%-ը։ Երկրորդ տեղում գունավոր մետաղներն են՝ 227,1 մլն դոլարով, երրորդում՝ խաղողի բնական գինիները՝ 214,5 մլն դոլարով։

Ըստ «Վրացստատ»-ի՝ 2024 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ներմուծման ամենամեծ ապրանքախումբը նույնպես թեթև մարդատար ավտոմեքենաներն են՝ 2340,9 մլն ԱՄՆ դոլար ներմուծման ծավալով, ինչը կազմում է ընդհանուր ներմուծման 19,5%-ը։ Երկրորդ տեղում նավթն ու նավթամթերքներն են՝ 982,4 մլն դոլարով, երրորդում՝ դեղամիջոցները՝ 462,8 մլն դոլար ծավալով։

Աղբյուրը՝ bizzone.info