Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարկել է երկրորդ եռամսյակում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։ Ըստ տարածաշրջանների ընդհանուր գրանցվել է 1408 պատահար, ինչի հետևանքով մահացել է 86 մարդ, տուժել՝ 1861-ը։
Ճանապարհատրանսպորտային պատահարները գրանցվել են Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն, ինչը նշանակում է Ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։ Ամենաշատ դեպքեր գրանցվել է Թբիլիսիում, իսկ ամենաքիչը՝ Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթում։
Ըստ այդմ ներկայացնում ենք ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը ըստ շրջանների՝
Սամցխե-Ջավախեթի՝ 22, Թբիլիսի՝ 727, Աջարիա՝ 170, Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 56, Իմերեթի՝ 147, Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 5, Շիդա Քարթլի՝ 70, Քվեմո Քարթլի՝ 107, Կախեթի՝ 57, Մցխեթա՝ 22 և Գուրիա՝ 25։
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով շրջաններում ընդհանուր մահացել է 86 մարդ։ Մահվան դեպքեր չեն գրանցվել միայն Սամցխե-Ջավախեթիում։
Թբիլիսիում՝ 12, Աջարիայում՝ 12, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 12, Իմերեթում 23, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում 3, Շիդա Քարթլիում 7, Քվեմո Քարթլիում 5, Կախեթիում 8, Սամցխե-Ջավախեթիում 0, Մցխեթայում՝ 2 և Գուրիայում 2 մահվան դեպք։
Տուժածների ընդհանուր թիվը կազմել է 1861։
Թբիլիսիում՝ 863 անձ, Աջարիայում՝ 218, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 85, Իմերեթիում՝ 205, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 11, Շիդա Քարթլիում՝ 111, Քվեմո Քարթլիում՝ 170, Կախեթիում՝ 87, Սամցխե-Ջավախեթիում՝ 27, Մցխեթայում՝ 38 և Գուրիայում 46 անձ։
Ճանապարհատրանսպորտային պատահարնները հիմնականում տեղի է ունեցել թեթև մարդատար ավտոմեքենաների մասնակցությամբ։ Դրանց թիվը կազմել է 791։
Հասարակական տրանսպորտային միջոցների մասնակցությամբ 54 պատահար է գրանցվել, բեռնատարների մասնակցությամբ՝ 64, մոտոցիկլների՝ 240։ Վիճակագրության մեջ նշված է 98 այլ տրանսպորտային միջոց։
Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից