Ռուսաստանը միջպետական հետախուզում է հայտարարել Վրաստանի քաղաքացի Ալեքսանդր Ինասարիձեին և Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Անդրեյչենկոյին, որոնք ներգրավված են համարվում 2022 թվականին Կերչի կամրջի պայթեցման գործում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով դատական նյութերին։
Ինասարիձեն մեղադրվում է «ահաբեկչական հարձակման մեջ, որը հանգեցրել է մարդու մահվան» «մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության միջոցով պայթուցիկ նյութեր ապօրինի ձեռք բերելու» և «կազմակերպված խմբի կողմից պայթուցիկ նյութերի մաքսանենգության» մեջ։ Անդրեյչենկոյին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ առանց մաքսանենգության մեղադրանքի։
Մարտ ամսին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Ինասարիձեին։
Կերչի նեղուցով անցնող կամրջի վրա պայթյունը տեղի էր ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 8-ին։ Զոհվել էր մի քանի մարդ, ավերվել էին ճանապարհներից մեկի սալաքարերը։
Այնուհետ Մոսկվան հայտարարել էր, որ պայթուցիկներն Օդեսայից առաքվել են Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով։ ԱԴԾ հայտարարության մեջ ասվում է, որ, մասնավորապես, բեռի տեղափոխմանը մասնակցել են Վրաստանի երկու քաղաքացիներ՝ «Սանդրո Ինասարիձեն և Լևան անունով միջնորդը»։ Վրաստանի ՆԳՆ-ն պատասխանել է, որ «Վրաստանն այս հարցի հետ կապ չունի»։
Աղբյուրը՝ Newsgeorgia