Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը հրապարակել է 2024 թվականի առաջին և երրորդ եռամսյակների վիճակագրական տվյալները։ Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստան է այցելել 5,794,661 միջազգային ճանապարհորդ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով +4,1%-ով։

Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2024 թվականի առաջին ինն ամիսներին Վրաստան է կատարվել 3 992 842 միջազգային զբոսաշրջային այցելություն, ինչը +9,2%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

«Միջազգային ճանապարհորդների և զբոսաշրջիկների աճ է գրանցվել նաև 2024 թվականի երրորդ եռամսյակում։ Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստան է այցելել 2,773,594 միջազգային ճանապարհորդ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով +2,5%-ով։ Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 1 մլն 869 հազար 26 միջազգային զբոսաշրջային այցելություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով +8,3 տոկոսով»,- նշում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։