Սկսվել է Գրին քարտի խաղարկության գրանցումը, որը թույլ է տալիս օրինական կերպով տեղափոխվել ԱՄՆ՝ բնակություն հաստատելու նպատակով։

Գրին քարտի գրանցումը Վրաստանում սկսվել է հոկտեմբերի 2-ին՝ ժամը 20:00-ին, և կավարտվի նոյեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին, հայտնում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Գրանցումը կատարվում է միայն dvprogram.state.gov կայքում և այն ամբողջովին անվճար է։

Գրանցվելիս շնորհվում է բացառիկ կոդ, որը պետք է պահպանել: Օգտագործելով այս կոդը dvprogram.state.gov կայքում մասնակիցները կկարողանան ստուգել իրենց կարգավիճակը՝ պարզելու, թե արդյոք նրանք հայտնվել են հաղթողների թվում: Արդյունքներին հնարավոր կլինի ծանոթանալ 2025 թվականի մայիսի 3-ից։

Գրին քարտի վիճակախաղը ստեղծվել է 1990 թվականին ԱՄՆ ներգաղթի մասին ակտով և անցկացվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից տարին մեկ անգամ:

Տարեկան 550,000 ներգաղթային վիզա է տրվում՝ ԱՄՆ-ի բնակչության բազմազանությունը պահպանելու և տարբեր երկրների քաղաքացիներին այնտեղ օրինական ապրելու հնարավորություն տալու համար։

Green Card-ի սեփականատերերը դառնում են Միացյալ Նահանգների մշտական բնակիչներ և նրանց թույլատրվում է ապրել ու աշխատել օրինական հիմքերով, ստանալ պետական բժշկական ապահովագրություն, ստանալ արտոնյալ վարկեր և ունենալ ԱՄՆ սոցիալական ապահովության համարանիշ: