Շվեդական մուլտֆիլմերը, որոնք ուսուցանում են նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներին, թե ինչպես իրենց դրսևորեն համացանցում և ինչից այնտեղ զգուշնալ, թարգմանվել են հայերեն, որպեսզի դրանք հասանելի լինեն Ջավախքի երեխաների համար: Jnews-ը ներկայացնում է այդ մուլտֆիլմերը։
Վրացական մեդիա կազմակերպությունները, այդ թվում՝ Jnews-ը, Վրաստանում Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ, հատուկ նախագծի շրջանակներում ուսումնասիրել են մեդիագրագիտության տարածման, բնակչության շրջանում վստահություն ստեղծելու և ինտերնետի անվնաս օգտագործման մասին իրազեկման շվեդական փորձը։ Ընդունելով շվեդական փորձը՝ կազմակերպությունները Վրաստանի համար մշակել են օրիգինալ նախագիծ՝ «Զվարճացեք մեդիագրագիտությամբ»: Նրանք թարգմանել են Վրաստանում հասանելի լեզուներով (հայերեն, ռուսերեն, օսերեն և վրացերեն) և հրատարակել շվեդական մուլտֆիլմեր։ Քանի որ նախադպրոցական տարիքից ապատեղեկատվությունից պաշտպանվելու և վստահություն սերմանելու գաղափարն ամենաշատը հավանել են մի խումբ լրագրողները։
Ծրագրի շրջանակներում Վրաստանից ժամանած խումբը վերլուծել է ԵՄ անդամ երկրների պրակտիկան, ծանոթացել մի շարք գործիքների և ընտրել EAS-ի պատրաստած տեսանյութը, որը թարգմանել է 4 լեզուներով՝ վրացերեն, հայերեն, օսերեն և ռուսերեն:
Նախագծի թիմը, որը բաղկացած է պրակտիկ լրագրողներից, ռազմավարական հաղորդակցության և մեդիագրագիտության ոլորտի մասնագետներից, բացատրում է, որ Վրաստանում նման բովանդակություն երբեք հասանելի չի եղել նախադպրոցական տարիքի երեխաների համար, հատկապես, երբ առցանց տարածքում առկա մարտահրավերներին ավելանում է թիրախային շրջաններում լեզվի չիմացության խնդիրը: Ուստի վաղ տարիքից թվային աշխարհում քննադատական մտածողության և պատշաճ վարքագծի հմտությունների մասին խոսելը ժամանակակից երեխաների կյանքն ավելի ապահով և հետաքրքիր կդարձնի։