«115-րդ լսարանի» ուսանողների նախաձեռնող խումբը այսօր, ժամը 12:00-ին Վարդերի հրապարակում նախատեսում է անցկացնել հանրահավաք «Ռուսթավի Ազոտ» ձեռնարկության աշխատանքից ազատված 350 աշխատողներին աջակցելու համար:
Մեկ շաբաթ առաջ, այս քիմգործարանից աշխատանքից ազատվել են 350 աշխատողներ, առանց նախազգուշացման և առանց որևէ բացատրության: Այս թեման բողոքի ալիք է առաջացրել ինչպես Ռուսթավի քաղաքում, այնպես էլ Թբիլիսիում:
«115-րդ լսարանի» ուսանողների նախաձեռնող խումբը նույնպես միացել է բողոքի ալիքին: Բողոքի կապակցությամբ ուսանողները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Պետության նեոլիբերալ քաղաքականությունը նոր զոհ ունի, ի դեմս Ռուսթավի ազոտի: Մեկ շաբաթ առաջ, ամբողջովին ապօրինաբար 350 աշխատողներ ազատ են արձակվել աշխատանքից: Աշխատողները ժամանելով աշխատանքի հայտնաբերել են, որ իրենց քարտերը արգելափակված են: Այսպիսով, գործատուները խախտել են Աշխատանքային օրենսգրքի մի քանի հոդվածներ: Անցնող տասը տարիների ընթացքում Ազոտի կոլեկտիվը, բաղկացած 7000 մարդուց կրճատվել է 5000-ի, և այդ միտումը շարունակվում է:
Ինչպես գիտեք, Ռուսթավին մի քանի տարի առաջ ամենախոշոր արդյունաբերական կենտրոններից էր, չնայած որ երկրի նեոլիբերալ քաղաքականությունը արդյունաբերությունը հասցրեց կործանման: Ներդրողներին առանց վերահսկողության և որևէ կանոնակարգերի հաջողվեց արտահանել ապրանքներ այլ երկրներ, և այժմ Ազոտի գործարանը, որը պատկանում է Վրաստանի Բանկին, սպասում է կոնսերվացման կամ անցում նոր սեփականատիրոջը, ինչը նշանակում է, բարդ պայմանների առկայություն և ցածր աշխատավարձեր:
Մի քանի օր առաջ գործարանի աշխատողները և ուսանողները մտան Կառավարության շենք: Ոստիկանությունը նրանց հետ վատ վերաբերվեց, ինչը նշանակում է, որ երկրում պաշտպանված են խոշոր կորպորացիաների և մասնավոր բիզնեսների շահերը: Դա է պատճառը, որ Ազոտի ներկայիս սեփականատերերը չեն պատրաստվում հանձնվել: Նրանք հրաժարվում են կատարել 350 աշխատակիցների աշխատանքի վերադարձման և նոր պայմանագրի ձևակերպման պահանջը:
Մենք կոչ ենք անում կառավարությանը միջամտել այդ պրոցեսին ոչ թե ուժով, այլ աշխատակիցներին պահանջների կատարմամբ: Ինչպես նաև պահանջում ենք, որ կառավարությունը պահպանի օրենքով սահմանված կարգը: Սա անընդունելի է, որ խոշոր ռազմավարական ձեռնարկությունները պատկանեն մեկ ներդրողի, հատկապես բանկին»:
Լուսինե Աստոյան