Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI)-ի հետազոտությունների համաձայն` բնակչության 47 %-ը գտնում է, որ Վրաստանում կենսապայմանները չեն փոխվել, 43 %-ը գտնում է, որ վատթարացել են և միայն 9%-ը գտնում է, որ բարելավվել են:
NDI-ը Վրաստանում անցկացրել է ոլորտային հետազոտություն օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 10-ը: Ինչպես հաղորդում է «Ինտերպրեսսնյուս» տեղեկատվական գործակալությունը, NDI-ի հետազոտությունների համաձայն` Վրաստանի հարցման ենթարկված քաղաքացիների մեծամասնությունը ասում է, որ 2014 թվականից հետո իրենց կենսապայմանները /քաղաքում թե գյուղական վայրերում/ մնացել են նույնը:
Նշենք, որ Վրաստանի մասշտաբով ներկայացուցչական ընտրության միջոցով` ուղիղ հարցման են ենթարկվել 4448 մարդ: Հարցման ենթարկվածների 9%-ը հայտարարում է, որ ամեն ինչը հաշվի առնելով` 2014 թվականի հունիսից հետո, իրենց կենսապայմանները քաղաքներում /գյուղերում բարելավվել են, 47%-ը գտնում է, որ մնացել են նույնը, իսկ 43 տոկոսը հայտարարում է, որ վատթարացել են:
ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետազոտությունները Վրաստանում ֆինանսավորվում են շվեդական Միջազգային զարգացման ու համագործակցության կազմակերպության (Sida) կողմից: Հարցումները անցկացնում է CRRC–Վրաստանը:
Էդիտա Բադասյան