91 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ և թարգմանիչ Գիվի Շահնազարը, տեղեկացնում է Վրաստանի գրողների տունը։ Գրում է AliqMedia-ն։
Մասնագիտությամբ արևելագետ Շահնազարն ավարտել է ԹՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետը (1951)։ 1984-1987 թվականներին եղել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
1950-ականներից թարգմանություններ է հրատարակել հայերենից, աբխազերենից և օսերենից։ Արժանացել է հայ և վրացի բանաստեղծներ Եղիշե Չարենցի և Իվանե Մաչաբլիի անվան մրցանակներին։
2015 թվականին նրան շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում։ Շահնազարը Թբիլիսիի հավատարմության և Պատվո շքանշանակիր է։