Ախալքալաքից 16 կմ հեռավորության վրա գտնվող Բալխո գյուղում մինչ օրս առկա է ճանապարհի խնդիր։ Այն անմխիթար վիճակում է գտնվում, գյուղացիները սպասում են, թե ե՞րբ կասֆալտապատվի իրենց գյուղի ճանապարհը։
Ախալքալաքից մինչև Գոման գյուղ ընկած ճանապարհը լիովին ասֆալտապատ է, իսկ հարեւանությամբ՝ Բալխո գյուղ տանող ճանապարհը դժվարանցանելի է։
Jnews-ն այս թեմայով զրույց է ունեցել գյուղի բնակիչների հետ, նրանցից 21-ամյա Օննիկ Մկրտչյանը, ով զբաղվում է գյուղատնտեսությամբ, նշում է, որ իրենց գյուղը քաղաքից այնքան էլ հեռու չէ, բայց ճանապարհի անմխիթար վիճակի պատճառով ուշ են հասնում քաղաք:
«Շատ անգամ տաքսու վարորդները հրաժարվում են մարդկանց սպասարկել ու գյուղ հասցնել, իսկ ովքեր առաջին անգամ են գալիս կես կատակ կես լուրջ ասում են, որ էլ չեն գա քանի որ ճանապարհի անհարթությունները վնասում են մեքենաները»,- ասում է Օննիկը։
Նրա խոսքով, ճանապարհի դժվարանցանելիությունը ֆինանսական բարդ դրության մեջ է դնում գուղացիներին։ Օրինակ՝ այս պահին գյուղից քաղաք հասնելու համար տաքսին վերցնում է 15-20 լարի, բայց նրա համոզմամբ, եթե ճանապարհը ասֆալտապատ լիներ, ապա հնարավոր կլիներ 30-40 լարիի փոխարեն 20 լարիով գնալ-գալ:
Ինչ վերաբերվում է տանսպորտին, նշենք, որ գյուղում հասարակական տրանսպորտ աշխատում է, սակայն օրական ընդամենը մեկ անգամ է քաղաք հասնում։
Բալխո գյուղի բնակիչներն անհամբեր սպասում են, թե ի վերջո երբ են ասֆալտապատ ճանապարհ ունենալու։
Գյուղխցիները ճանապարհի հետ կապված եւս մեկ խնդիր են առանձնացնում։ Արագվա գյուղի մոտ գտնվող ցուցանակի վրա նույնիսկ իրենց գյուղի անվամբ ցուցանակ չկա, ինչն իրենք կապում են ճանապարհի խնդրի հետ:
Մենք զրույց ունեցանք նաև Բալխո գյուղի գյուղապետի՝ Մինաս Շախբազյանի հետ, ով վստահեցրեց, ով գյուղի ճանապարհի ասֆալտապատման նախագիծ կա արդեն կա։
«Հստակ չեմ կարող ասել, թե աշխատանքները, երբ կսկսվեն, բայց կարող եմ ասել, որ շուտով կիրականացվի ասֆալտապատման աշխատանքները, քանի որ նախագիծ արդեն կա, իսկ դա նշանակում է, որ կիրականացվի», – ասաց գյուղապետ Մինաս Շահբազյանը։