Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարության՝ այդ անձինք պատասխանատվություն են կրում կամ մասնակից են Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու համար:

«Այդ անձանց թվում կան պետական ​​և մունիցիպալ պաշտոնյաներ, ովքեր չարաշահել են իրենց լիազորությունները՝ սահմանափակելու վրացի ժողովրդի հիմնարար ազատությունները, բիզնեսի առաջնորդներ, որոնք ներգրավված են կոռուպցիոն պրակտիկայի մեջ: Անհատներ, ովքեր ապատեղեկատվություն են տարածում և քարոզում բռնի ծայրահեղականություն: Իրավապահները, ովքեր մասնակցել են ցուցարարների ծեծին, և խորհրդարանի անդամները, ովքեր կարևոր դեր են խաղացել ոչ ժողովրդավարական օրենսդրության խթանման և քաղաքացիական հասարակության սահմանափակման գործում:

Մենք շարունակում ենք մտահոգված լինել Վրաստանում մարդու իրավունքների խախտումներով և հակաժողովրդավարական գործողություններով և կշարունակենք դիտարկել լրացուցիչ արձագանքները։ Միացյալ Նահանգները միանշանակորեն աջակցում է վրացիների՝ հավաքներ, ելույթ ունենալլու և խաղաղ բողոքի ցույցեր անելու իրավունքները՝ առանց բռնության, ահաբեկման կամ ճնշելու վախերի», – ասվում է Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:

Վիզային սահմանափակումների ենթակա անձանց ինքնությունը չի հստակեցվում։