«Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Վրաստանին, վրաց ժողովրդի ցանկությանը, որ նրանք ապրեն զարգացած, հաջող ժողովրդավարության մեջ, և մենք կկանգնենք ձեր կողքին», – այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար, Ֆիլիպ Ռիկերը:
Ինչպես նշել է Ռիկերը, ԱՄՆ-ը վճռականորեն հավատարիմ է Վրաստանի հանդեպ, որ երկիրն ուժեղանա, ամրապնդի իր կարողությունները ինքնապաշտպանության ոլորտում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի ինտեգրմանը եվրատլանտյան ինստիտուտներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին:
«ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ինտեգրմանը եվրատլանտյան ինստիտուտներին, ներառյալ ՆԱՏՕ-ին, և մենք հավատարիմ ենք 2008 թվականի ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի հայտարարությանը, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ: Նույնպես կարևոր է մեր համագործակցությունը կովիդի տեսանկյունից: Ինչպես գիտեք, ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանին այս պայքարում և կօգնի Վրաստանին պատվաստանյութերի հարցում: Վրաստանը կլինի առաջին երկիրը, որը կստանա պատվաստանյութի որոշակի քանակություն՝ 25 միլիոն դեղաչափ: Ես կրկնում եմ, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Վրաստանին, վրաց ժողովրդի ցանկությունը՝ ապրել զարգացած, բարեկեցիկ ժողովրդավարության մեջ, և մենք կկանգնենք ձեր կողքին», – ասել է Ռիկերը: