Քաղաքականություն 20 Փետրվարի, 2023 • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Կիև

Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր անակնկալ այցով ժամանել է Կիև։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Միացյալ Նահանգները առաջիկայում Ուկրաինային ևս 500 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի, որն իր մեջ կներառի հրետանային միջոցներ, ՀՕՊ ռադարներ և Himars համակարգեր», — այսօր Կիևի կատարած անակնկալ այցի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բյադենը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ Բայդենը կրկին վերահաստատել է Ուկրաինային աջակցելու՝ Վաշինգտոնի պատրաստակամությունը։

«Միացյալ Նահանգները Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոսներ գտնվող պետությունների կոալիցիա է ձևավորել, որպեսզի պաշտպանի Ուկրաինան ռազմական, տնտեսական և մարդասիրական օգնության միջոցով։ Եվ այդ աջակցության ցուցաբերումը շարունակվելու է», — հայտարարել է Բայդենը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝