Երրորդ տարին անընդմեջ Պանաման անվանվել է արտագաղթողների համար լավագույն երկիրը։ Այն արժանացել է այս տիտղոսին՝ Expat Insider հարցման ընդհանուր վարկանիշային աղյուսակում։ Հարցվածների 87%-ը գոհ է Պանամայում կյանքից։
Նշենք, որ Expat Insider-ի վարկանիշային աղյուսակը հիմնված է հինգ հիմնական չափանիշների վրա՝ աշխատանքային միջավայր, ֆինանսներ, կյանքի որակ, առօրյա վարչական խնդիրներ (վիզաներ, բյուրոկրատիա և այլն) և նոր միջավայրին հարմարվելը։
162 երկրներից մոտ 8000 արտագաղթողների կողմից կազմված վարկանիշային աղյուսակում Մեքսիկան զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Թաիլանդը եզրափակում է լավագույն եռյակը։
Ներգաղթողների համար լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.
- Պանամա
- Մեքսիկա
- Թաիլանդ
- Արաբական Միացյալ Էմիրություններ
- Բրազիլիա
- Իսպանիա
- Սինգապուր
- Պորտուգալիա
- Մալայզիա
- Լյուքսեմբուրգ
Վարկանիշային աղյուսակում ընդգրկված են հետևյալ երկրները՝
- Շվեյցարիա
- Ավստրիա
- Իտալիա
- Չեխիա
- Շվեդիա
- Կանադա
- Միացյալ Թագավորություն
- Թուրքիա
- Գերմանիա
- Նորվեգիա



