Նեապոլը ճանաչվել է աշխարհի լավագույն խոհարարական քաղաքը։ Այդ մասին նշվում է TasteAtlas-ի 2025–2026 թվականների թարմացված վարկանիշում, որի ամփոփումը ներկայացրել է bpn.ge-ն։
Տեղեկության համաձայն՝ վարկանիշը կազմվել է օգտատերերի գնահատականների հիման վրա։ Մասնավորապես, TasteAtlas-ը առանձնացրել է աշխարհի 100 լավագույն խոհարարական քաղաքները՝ հիմնվելով 18 912 ուտեստների և սննդամթերքի վերաբերյալ 590 228 գնահատականի վրա։
Հատկանշական է, որ առաջին տասնյակում գերակշռում են իտալական քաղաքները. լավագույն 10 խոհարարական քաղաքներից 6-ը գտնվում են Իտալիայում։
Առաջին տասնյակում ընդգրկված են նաև Հնդկաստանի, Ֆրանսիայի, Ավստրիայի և Պերուի քաղաքներ։
2025–2026 թվականների լավագույն խոհարարական քաղաքների տասնյակը հետևյալն է.
1. Նեապոլ (Իտալիա)
2. Միլան (Իտալիա)
3. Բոլոնիա (Իտալիա)
4. Ֆլորենցիա (Իտալիա)
5. Մումբայ (Հնդկաստան)
6. Ջենովա (Իտալիա)
7. Փարիզ (Ֆրանսիա)
8. Վիեննա (Ավստրիա)
9. Հռոմ (Իտալիա)
10. Լիմա (Պերու)



