Հասարակություն 19 Հոկտեմբերի, 2020 • Նինոծմինդայի մի քանի դպրոցներ անցել են հեռավար ռեժիմի

Հաշվի առնելով այն փաստը, որ Նինոծմինդա քաղաքի որոշ դպրոցների ուսուցիչների շրջանում կորոնավիրուս է հաստատվել, հոկտեմբերի 19-ից այս դպրոցներում դասապրոցեսը մեկ շաբաթով անցնում է օնլայն-ռեժիմի:

Նինոծմինդա քաղաքի №1, №2 և №3 դպրոցների աշակերտներն անցել են հեռավար ուսուցման մեթոդի:

COVID-19-ը մանկավարժների մոտ հայտնաբերվել է թեստավորումից հետո:

Այս պահին ուսուցիչները գտնվում են ինքնամեկուսացման մեջ:

Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բոլոր հանրային դպրոցների ուսուցիչները փուլ առ փուլ կթեստավորվեն:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝