Հասարակություն 27 Հունիսի, 2019 • Ախալքալաքի քաղաքապետարանի 3   հաստիքի  համար կա 67 հավակնորդ

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տարբեր ծառայություններում երեք մասնագետների թափուր աշխատատեղերի համար ավարտվել է հայտերի ընդունումը: Մասնակիցների ընտրությունը տեղի կունենա շուտով:

Թափուր աշխատատեղեր կան գենդերային, զինվորական հաշվառման ծառայության եւ իրավաբանական ծառայության մասնագետի համար, ինչպես նաև իրավաբանի հաստիք իրավաբանական բաժնում: Այս 3 թափուր աշխատատեղերի համար հավակնում է 67 թեկնածու: Հայտերի մեծամասնությունը գենդերային մասնագետի հաստիքի համար է:

«33 մարդ հայտ է ներկայացրել գենդերային մասնագետի հաստիքի համար, որոնցից 40% -ը տղամարդիկ են», — ասում է քաղաքապետարանի վարչակազմի ղեկավար Ստեփան Եզոյանը:

Շուտով կհայտարարվի հարցազրույցի օրը:

Շուշան Շիրինյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝