| Վրաստանում այսօր նշվում է պետական դրոշի օրը: Ուղիղ 15 տարի առաջ Վրաստանի խորհրդարանը հաստատել է «Վրաստանի պետական դրոշի մասին» օրենքը, որը զինանշանի եւ օրհներգի հետ միասին համարվում է Վրաստանի պաշտոնական խորհրդանիշը : Տոնի օրվա առթիվ, Հերալդիկայի պետական խորհուրդը կոչ է արել քաղաքացիներին, վրացական դրոշը կախել՝ պատուհանների, պատշգամբների, ցանկապատերի, տների եւ ավտոմեքենաների տանիքների վրա:Հնգխաչյա վրացական դրոշը թվագրվում է 13-րդ դարով , իսկ հնությամբ՝ Դանիայի դրոշից հետո, այն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը : Իշխանությունները ընդունել են նոր, պատմական հնգխաչյա դրոշը, որպես պետական դրոշ 2004 թ.՝ «Վարդերի հեղափոխությունից» հետո, փոխելով Վրաստանի առաջին ժողովրդավարական կառավարության ժամանակաշրջանում (1918-1921թթ.) օգտագործվող հոնագույն դրոշը , իսկ հետո՝ 1990 թվականից, անկախության վերականգնումից հետո : Դրանից հետո հունվարի 14-ը հայտարարվեց որպես Վրաստանի պետական դրոշի օր: |
Հասարակություն • Թբիլիսի
Այսօր պետական դրոշի օրն է
14 Հունվարի, 2019 • Shushan Shirinyan
Կարդացեք նաև՝
Վրաստանի անշարժ գույքի շուկան 2026 թվականի հուլիսին
22 Օգոստոսի, 2026
Վրաստանում երկրաշարժ է գրանցվել
19 Օգոստոսի, 2026



