Վրաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացվել է խորհրդարան։ Հաստատման են ներկայացվել նաև բյուջետային օրենսգրքի փոփոխությունները և Պաշտպանության ուժերի թվաքանակի վերաբերյալ փաստաթուղթը։
Խորհրդարանի բյուրոն հաստատել է հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակացույցը: Բյուջեի նախագիծը ներկայացվել է հանձնաժողովներին և խորհրդարանական մարմիններին՝ քննարկման համար:



